Բաքուն առաջարկում է անհայտ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համե…

🇦🇿 Բաքուն առաջարկում է անհայտ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել։ Այս մասին նշված է Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի զեկույցում։
🗣 Նշվում է, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներ, իսկ ռազմական գործողությունների տարածքում հայտնաբերված մասունքները կարող են պատկանել երկու կողմերին էլ։ Բաքուն շեշտում է, որ այս մեխանիզմի ներդրումը նույնականացումը հաստատելու արդյունավետ միջոցներից մեկը կարող է դառնալ։|armnepress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *