Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հաջող է գնահատում իր այցը Մոսկվա, որի շրջ…

❗️Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հաջող է գնահատում իր այցը Մոսկվա, որի շրջանակներում հանդիպում էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ վարչապետն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե այցի շրջանակներում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

«Մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մշակույթից սկսած, ռազմատեխնիկական համագործակցությամբ ավարտված։ Եվ այցը գնահատում եմ շատ հաջող»,- ասաց վարչապետը։

ՀՀ վարչապետի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ https://www.youtube.com/watch?v=TpCqrfJmAwM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով