Հայաստանում նախատեսվում է ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, որը թոշակառուներ…

Հայաստանում նախատեսվում է ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, որը թոշակառուներին հնարավորություն կընձեռի, պահպանելով իրենց սեփականության և բնակվելու իրավունքները, անշարժ գույքը հիփոթեքով հանձնել բանկին՝ դրա դիմաց  ստանալով ամենամսյա վճարումներ։
ՀՀ կառավարության ապրիլի 2-ի նիստում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ներկայացնելով համապատասխան օրենսդրական նախագիծը, նշեց, որ հետադարձ հիփոթեքի ինստիտուտը տասնյակ տարիներ առաջ ներդրվել  է մասնավորապես ԱՄՆ-ում, ինչը թոշակի տարիքի անձանց իրենց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքից ստանալ համապատասխան եկամուտներ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով