«Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ով է ինձ իշխանության բեր…

💬 «Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ով է ինձ իշխանության բերել՝ միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը: Դուք ասեք՝ ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»:
🗣 Այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցության անդամների միջև մոտ մեկ շաբաթ ընթացող հեռակա բանավեճին:
📌 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը վերջերս հայտարարել էր, որ ՀՀԿ շրջանակներում Քոչարյանի դեմ հակաքարոզչությունը սկսվել է դեռ 2008թ.՝ բացատրելով, որ Սերժ Սարգսյանի մերձավոր ազգականը նույնիսկ զրույցում խոստովանել է, որ երկար տարիներ հովանավորել է Նիկոլ Փաշինյանին, որը «Հայկական ժամանակ» թերթի միջոցով ապատեղեկատվություն է տարածել երկրորդ նախագահի և նրա ընտանիքի մասին։ Բացի այդ՝ նրա խոսքով Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն ունի այն հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, ով է նրան իշխանություն տվել։
📌 «Հանրապետական» կուսակցության անդամները տարբեր հայտարարություններով հերքել են այս պնդումները: Հայկ Մամիջանյանը նաև նշել է, որ «Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների մեջ կան մարդիկ, որոնք 7 տարի շարունակ տիրաժավորել են ստեր, որը ձեռնատու է Նիկոլ Փաշինյանին»՝ միաժամանակ ընդգծելով, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների միջև խզում չկա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *