Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել…

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություններին առնչվող հարցեր:
Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով