«Մենդիա Ռեսուրսիս» ընկերության և Հայաստանի Երկրաբանների միություն նախաձեռնությամ…

«Մենդիա Ռեսուրսիս» ընկերության և Հայաստանի Երկրաբանների միություն նախաձեռնությամբ Հայաստանում նշվել է Երկրաբանի մասնագիտական օրը՝ «Լեռների որդի» խորագրով միջոցառմամբ։
Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների ղեկավարներ, դեսպանատների ներկայացուցիչներ, գիտնականներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։
Միջոցառման նպատակն էր վերհանել ոլորտում առկա խնդիրները և քննարկել դրանց լուծման ուղիները՝ պետական և մասնավոր հատվածների միջև երկխոսության միջոցով։ Նման համագործակցությունը նպաստում է փոխշահավետ որոշումների կայացմանը։
Միջոցառման շրջանակում ստորագրվել են մի շարք համագործակցության հուշագրեր Հայաստանի Երկրաբանների միության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին միջև, Հայաստանի Երկրաբանների միության և «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի միջև, ինչպես նաև «Մենդիա Ռեսուրսիս»-ի և կանադական «Հայասա Մետալս» ընկերության միջև։
Միջոցառման ավարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանը պարգևատրել է ոլորտում երկարամյա փորձ և նշանակալի ներդրում ունեցող երկրաբաններին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով