Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև Մոսկվայում կայացե…

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև Մոսկվայում կայացել են խորհրդակցություններ՝ երկու երկրների՝ աֆրիկյան ուղղությամբ արտաքին քաղաքական առկա օրակարգի շուրջ:
Հանդիպումը վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետի պաշտոնակատար Լևոն Պետրոսյանը և ՌԴ ԱԳ նախարարության Աֆրիկայի հետ գործընկերության վարչության պետ Տատյանա Դովգալենկոն:
Զրուցակիցները քննարկել են աֆրիկյան պետությունների, Աֆրիկյան միության և տարածաշրջանային այլ կառույցների հետ փոխգործակցության զարգացման հեռանկարները, աֆրիկյան երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումն ու հումանիտար փոխգործակցության խորացումը, ինչպես նաև Աֆրիկայում տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով