China Southern Airlines ընկերությունը, իրականացնելով Երևան-Ուրումչի և հակառակ ու…

China Southern Airlines ընկերությունը, իրականացնելով Երևան-Ուրումչի և հակառակ ուղղությամբ չվերթները, ցանկանում է օդային կամուրջ կառուցել Հայաստանի և Չինաստանի միջև՝ ճանապարհորդությունը դարձնելով ավելի հեշտ, իսկ համագործակցությունն՝ ավելի սերտ:
Ընկերության համար ակնհայտ է, որ ուղևորափոխադրումների պահանջարկն աճում է ավելի արագ, քան ակնկալվում էր, ինչը նոր խթան կհանդիսանա՝ շարունակելու առավել զարգացնել ու մեծացնելու երթուղու հնարավորությունները:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին նշել է 2024 թվականից Երևան-Ուրումչի և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնող China Southern Airlines ընկերության երևանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Սեն Ջիամինը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով