Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել իրականացված ծրագրերին
Վարչապետի առաջին կանգառը եղել է Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզում։ Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, ինչպես նաև կատարվել են նոր եռահարկ մասնաշենքի կառուցման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 734 մլն դրամ, որից ավելի քան 513 մլն դրամը հատկացվել է Կառավարության կողմից: Մանկապարտեզ է հաճախում 294 սան։
Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքներին։ Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրն ունի վերանորոգված դպրոց՝ նախատեսված 188 աշակերտի համար։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 190 մլն դրամ։
Վաղարշապատ համայնքում Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են Լեռնամերձ բնակավայրում իրականացված գազիֆիկացման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում կառուցվել են 2927.7 գծմ և 3047.4 գծմ գազատարներ, որոնց համար գործադիրը հատկացրել է, համապատասխանաբար, 21 մլն 956 հազար դրամ և 45 մլն 960 հազար դրամ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Թողնել պատասխան