Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը օգտակար, անկեղծ և անհրաժեշտ է որակել ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, Պեսկովն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում կողմերը միմյանց ներկայացրել են իրենց դիրքորոշումները, այդ թվում՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների համատեքստում։
«Շփումը եղել է անկեղծ, օգտակար և անհրաժեշտ։ Կողմերը միմյանց ներկայացրել են իրենց դիրքորոշումները, հատկապես ընտրությունների կոնտեքստում, որոնք սպասվում են Հայաստանում, նաև առևտրա-տնտեսական համագործակցության հիմնական հարցերի կոնտեքստում»,- ասել է Պեսկովը։

Թողնել պատասխան