Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատար…

Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել և հրապարակել լուսանկարներ պատերազմի ընթացքում զոհված իրանահայ Հովհաննես Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունից, որը տեղի է ունեցել Նոր Ջուղայի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Ուշագրավ է, որ իրանցի պաշտոնյան, շեշտելով զոհվածի քրիստոնյա լինելու հանգամանքը, օգտագործել է շիայական իսլամում հատուկ հարգանք ցույց տվող «նահատակ» բառը՝ այսպիսով չգարբերակելով Իրանի հայրենական պատերազմում զոհերի քրիստոնյա կամ մահմեդական լինելու հանգամանքը։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanian

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով