Բանակի 32-րդ տարելիցի՞ն․ Հայկ Սարգսյանի համար հունվարի 28-ը տո՞ն է, թե՞ սգո օրԸն…

Բանակի 32-րդ տարելիցի՞ն․ Հայկ Սարգսյանի համար հունվարի 28-ը տո՞ն է, թե՞ սգո օր

Ընդդիմադիրից 5 պակաս ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր ելույթ ունենալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստին, երկու անգամ օգտագործեց <<Բանակի 32-րդ տարելիցին>> արտահայտությունը։
«Էտի իմ առաջարկից հետո ա եղել դրական փոփոխությունը։ Երբ ես 2024 թվականի հունվարի 26-ին վարչապետին ներկայացրել եմ մտահոգիչ կետերը, բացեք, նայեք վարչապետի ելույթը դրանից երկու օր անց՝ 2024 թվականի հունվարի 28-ին՝ բանակի 32-րդ տարելիցին, երբ վարչապետն ասում ա՝ բանակի 32-րդ տարելիցը բանակի խնդիրների մասին խոսելու և առերեսվելու ժամանակն է»,-դիմելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ինքն իրեն գովելով ասում է ՔՊ-ական Հայկ Սարգսյանը։
Փաստորեն, Հայկ Սարգսյանի համար բանակի կազմավորման հերթական տարին ոչ թե տարեդարձ է, այլ տարելից՝ սգո օր։ Հաշվի առնելով Հայկ Սարգսյանի հատուկ վերաբերմունքը բանակի նկատմամբ, հազիվ թե մտածենք, թե ՔՊ-ականների աչքի փուշը դարձած ՔՊ-ականը որպես սգո օր է համարում մեր բանակի կազմավորման տարեդարձը, ավելի շատ գրագիտության պակասի հետևանք՝ Հայկ Սարգսյանը ուղղակի չգիտի տարելից և տարեդարձ բառերի տարբերությունը։ Տարելից կարելի է համարել 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու օրը, օրինակ, դրա հետևանքով պատերազմի մեկնարկի և նոյեմբերի 9-ին նվաստացուցիչ փաստաթղթով Շուշին հանձնելու օրը, հազարավոր զոհերի մահվան օրը և այսպես շարունակ։ Իսկ, ահա, Բանակի կազմավորման օրը միանշանակ տոն օր է և տարեդարձ՝ որքան էլ ՔՊ-ականները դա չուզենան։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով