Վերաբացվում է սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչ…

Վերաբացվում է սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրում սահմանվել են մի շարք թիրախային ուղղություններ։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ նախ հնարավորություն է տրվում 2025 թ․ մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած և ծրագրի գործող պայմաններին բավարարող ընտանիքներին։

«Այն ընտանիքները, որոնք թույլտվություն ստացել են, հողամաս են ձեռք բերել ու չեն հասցրել օգտվել ծրագրից, ապա արդեն կարող են դիմել։ Ի դեպ, հողամաս ձեռք բերելը նկատի ունենք ինչպես առք ու վաճառքի գործարքը, այնպես էլ ժառանգությունը, նվիրատվությունը, հողամասի կարգավիճակի փոփոխությունը և այլն»,-ասաց Գայանե Ղարագյոզյանն՝ ընդգծելով, որ նախնական գնահատմամբ խոսքը 400 ընտանիքի մասին է։ Եթե ամեն դեպքում այս ցուցանիշը կլինի ավելին, սահմանափակում չի լինելու ինչպես դիմումների ընդունման, այնպես էլ բնակավայրի հարցում։ Այս պարագայում ի սկզբանե ծրագրով նախատեսված 80 բնակավայրերն ուժի մեջ են։ Ծրագրի պայմանները հետևյալն են, ամուսինները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն, ամուսնությունը պետք է լինի գրանցված։ Եթե նրանց գումարային տարիքը գերազանցում է 75-ը, ապա պետք է ունենան առնվազն մեկ անչափահաս երեխա։

Երևանում կանցկացվի «USOOMFest 2026» կրթական ցուցահանդեսը https://www.youtube.com/watch?v=y0bNioc9t90

Սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ տուն կառուցելու ծրագրով դիմելիությամբ Տավուշն առաջատարն է

Վերաբացվում է սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրում սահմանվել…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով