Էկոնոմիկայի նախարարությունում պահնորդական ընկերության աշխատակիցը պատահմամբ կրակե…

Էկոնոմիկայի նախարարությունում պահնորդական ընկերության աշխատակիցը պատահմամբ կրակել է
Նախնական տվյալներով՝ Էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցն այսօր՝ 2026 թ. ապրիլի 6-ին, իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։ Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
📌 Դեպքը եղել է աշխատանքային օրվա ավարտին՝ աշխատակցի հերթափոխի ժամանակ: Բժշկական կենտրոնից ահազանգը ստացվել էր ժամը 16:56-ի սահմաններում։ Հրազենային վիրավորում է ստացել երիտասարդ տղամարդ։ Վնասվածքը եղել է «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով