📍 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) որոշել է վարույթ չհարուցել մետրոյում Նիկոլ Փաշինյանի դրսևորած վարքագծի առնչությամբ։ Այդ մասին հանձնաժողովից հայտնել են «Փաստինֆո»-ին։ Հանձնաժողովից պարզաբանել են, որ նման դեպքերում վարույթի հիմնական նպատակը պաշտոնատար անձի կողմից հրապարակային պարզաբանումն է։
🎤 Ըստ ԿԿՀ-ի, քանի որ վարչապետն արդեն հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ԿԿՀ-ն գտել է, որ վարույթի հնարավոր հետևանքն արդեն իսկ իրականություն է դարձել։ Ըստ այդմ՝ նոր գործընթաց սկսելու անհրաժեշտություն չի առաջացել։
⚖️ Նաև նշել են, որ քաղաքական գործիչների վարքագծի վերաբերյալ վարույթների արդյունքում օրենքով նախատեսված առավելագույն հետևանքը հենց հանրային պարզաբանման պահանջն է, որը տվյալ դեպքում հանձնաժողովը համարել է կատարված։

Թողնել պատասխան