Առնվազն 12 մարդ է վիրավորվել Կանադայի խոշորագույն քաղաքում՝ Տորոնտոյում տեղի ու…

🇨🇦 Առնվազն 12 մարդ է վիրավորվել Կանադայի խոշորագույն քաղաքում՝ Տորոնտոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան քաղաքի փաբերից մեկում։
📌 Կանադական ոստիկանության տեղեկություններով՝ վիրավորներից առնվազն վեցը հրազենային վիրավորումներ ունեն, նրանց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հեղինակները երեքն են եղել, նրանց հաջողվել է անարգել լքել հանցագործության վայրը։ Հարձակման դրդապատճառների մասին այս պահին որևէ բան հայտնի չէ։ |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *