ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում գրառում է արել, որտեղ սպառնացել է ապրիլի 8-ի գիշերը «մի ամբողջ քաղաքակրթության վերացմամբ»։ Սա այն օրն է, երբ լրանում է Իրանին ԱՄՆ նախագահի վերջին վերջնագիրը։
«Մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի այս գիշեր, և այն այլևս երբեք վերադարձ չի ունենա: Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, այդպես էլ կլինի: Բայց հիմա, երբ մենք ունենք ամբողջական և տոտալ ռեժիմի փոփոխություն, որտեղ կգերակշռեն այլ, ավելի խելացի և պակաս արմատական ուժեր, հնարավոր է, որ իսկապես հեղափոխական ինչ-որ բան տեղի ունենա: Ո՞վ գիտի։ Մենք դա կիմանանք արդեն այսօր երեկոյան՝ աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկի ժամանակ: Շորթման, կոռուպցիայի և մահվան 47 տարիները վերջապես մոտենում են ավարտին: Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին»,- գրել է Թրամփը։
📌 Իր հաջորդ գրառման մեջ Թրամփը վերջնաժամկետ էր սահմանել՝ «երեքշաբթի` Արևելյան ափի ժամով երեկոյան 20:00»։ Երևանի ժամանակով դա ապրիլի 8-ին` ժամը 04:00-ին է։ Իրավապաշտպանները և քաղաքական գործիչները հայտարարում են, որ իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները կդառնան ռազմական հանցագործություն։
Թողնել պատասխան