⏳ Թրամփը Իրանի համար Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետ է նշում Երևանի ժամանակով գիշերը ժամը 04։00-ն։
🇵🇰 Պակիստանի վարչապետը խնդրել է Թրամփին երկարաձգել վերջնաժամկետը 2 շաբաթով, իսկ Իրանին՝ բացել Հորմուզի նեղուցը նույն ընթացքում։
🇫🇷 Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը չի իրագործի Իրանի դեմ ուղղված իր սպառնալիքը, և որ Ֆրանսիան դեմ է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին։
🇺🇳 ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը խորապես մտահոգված է հայտարարություններով և ընդգծել է, որ ոչ մի ռազմական նպատակ չի արդարացնում «խաղաղ բնակիչներին միտումնավոր տառապանք պատճառելը» կամ ենթակառուցվածքների կործանումը: |aljazeera.com|
Թրամփը սպառնում է՝ «մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա այս գիշեր՝ պայմանով, որ երբեք հետ չի բերվի»:
Թողնել պատասխան