🇮🇱 Իսրայելը պնդում է՝ երկշաբաթյա հրադադարը չի ներառում Լիբանանը:
🇵🇰 Ավելի վաղ Պակիստանի վարչապետն էր հայտարարել, որ ԱՄՆ-ի ու Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարը ամենուր է լինելու, այդ թվում՝ Լիբանանում:
💬 Իսրայելի վարչապետի գրասենյակը հաղորդում է, որ ողջունում է Թրամփի որոշումը՝ նշելով, որ ԱՄՆ-ն հավաստիացրել է Իսրայելին, որ հավատարիմ է մնում այն նպատակներին, որ Իրանն այլևս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չի ներկայացնի:
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ կողմերը ամենուր անհապաղ հրադադարի վերաբերյալ համաձայնության են եկել, եւ նշել է, որ այն կգործի անմիջապես։
Թողնել պատասխան