Իսրայելը պատերազմի սկսվելուց ի վեր Լիբանանին է հասցրել ամենաուժեղ հարվածը։Իսրայե…

Իսրայելը պատերազմի սկսվելուց ի վեր Լիբանանին է հասցրել ամենաուժեղ հարվածը։
Իսրայելի բանակը հարձակվել է ավելի քան 100 «Հեզբոլլահի» թիրախների վրա Բեյրութում, Բեկաայի հովտում և Լիբանանի հարավում։ Օպերացիայում ներգրավված են եղել մոտ 50 օդային մարտական ինքնաթիռ։
Ռազմական աղբյուրների համաձայն՝ մի քանի րոպեների ընթացքում արձակվել է մոտ 160 մարտական միջոց։ Թիրախները ներառել են նաև խիտ բնակեցված տարածքներ։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է հարյուրավոր վիրավորների և տասնյակ մահերի մասին։ Հետագայում ճշտվել է՝ զոհերի թիվը հասել է 254-ի, վիրավորների թիվը՝ ավելի քան 1100։
Վերջին մեկ ամսում Լիբանանում մահացել է ավելի քան 1500 մարդ, մեկ միլիոնից ավելի մարդ տեղահանվել է։
❗️ Նեթանյահուն ընդգծել է՝ Իրանի հետ ձեռք բերված հրադադարը Լիբանանի վրա չի տարածվում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով