Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությո…

Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել և առաջատարների շարքում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը, Արթուր Դավթյանը:
Միավորը կիսել են Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Վահե Սուքիասյանը, Հայկ Երիցյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արսեն Դավթյանը:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանն ունի 15 մասնակից: Առաջնությունը կկայանա ապրիլի 7-19-ը` Լեհաստանի Կատովիցե քաղաքում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով