Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու…

💬 Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։
🔻 Ըստ հայտարարության՝ դա «սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է»։
📣 «Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով ևս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունը և նպատակը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան»,- ասվում է հայտարարության մեջ:
Կուսակցությունն առաջարկում է ճանապարհային քարտեզ, որի առաջին կետն է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում)», որին պետք է հաջորդի նոր կանոնադրության ընդունումը և նոր Կաթողիկոսի ընտրությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով