ՆԳՆ-ն առաջարկում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու համար 1 տարվա ժամկետը փոխարինել 2 տարով
Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկում է վարորդական վկայականի տեսական քննությունը դրական ստանալու դեպքում գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված մեկ տարվա ժամկետը փոխարինել երկու տարի ժամկետով։
📌 Նախագծով առաջարկվում է նաև տեսական քննության թեստերում ընդգրկել բացառապես այն կարգերին կամ ենթակարգերին վերաբերելի հարցեր, որոնց համար անձը հանձնում է քննությունը։
🗣️ Ըստ ՆԳՆ-ի՝ այս փոփոխությունը միտված է քաղաքացիների համար գործնական քննությունների հանձնման ժամկետային պայմանների որոշակի մեղմացմանը և առավել ճկուն մոտեցման ապահովմանը։
📌 Որոշման նախագիծը դեռ պետք է քննարկվի և հավանության արժանանա Կառավարության կողմից։

Թողնել պատասխան