Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ«Իշխան…

‼️Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի «ուրախ ավտոբուսի» հետ դեպի Սպիտակ մեկնող ՆԳՆ ոստիկանական գվարդիայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել: Վթարի հետևանքով մահացել է 1 մարդ, կան բազմաթիվ տուժածներ:
ՆԳՆ-ից մեզ հայտնեցին.
«Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։
Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։»
Լիա Սարգսյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով