🇮🇷🇺🇸 Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններն ավարտվել են առանց որևէ համաձայնության՝ «ամերիկյան կողմի ներկայացրած չափազանց մեծ պահանջների պատճառով»։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Tasnim-ը։
📌 Բաղային ասել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն «մի շարք հարցերի շուրջ հասել են փոխըմբռնման», և որ առկա են եղել տարակարծություններ 2-3 կարևոր խնդիրների շուրջ։
🗣 «Այս բանակցություններին ավելացան որոշ նոր խնդիրներ, ինչպիսին է Հորմուզի նեղուցի հարցը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բարդությունները»,- նշել է իրանցի պաշտոնյան։
🇺🇸🇮🇷 Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին Պակիստանից մեկնելուց առաջ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։ 🗣 «Մենք մի շարք բովանդակալից քննարկումներ ունեցանք իրանցիների…
Թողնել պատասխան