🇦🇲🇷🇺Մոսկվայում մեկնարկել է Միզոյանի և Լավրովի հանդիպումը
🇦🇲 Հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը նշել է․
▫️Երևանը միտված է Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելուն, նաև հույս ունի, որ ՌԴ-ն ինչ-որ չափով հաշվի կառնի ՀՀ շահերը միջազգային հարթակներում։
▫️Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին:
▫️Երևանը փորձում է ըմբռնումով մոտենալ ՌԴ շահերին, և կա ցանկություն ու ըմբռնում, որ ռուսական կողմն էլ միջազգային հարթակներում հաշվի կառնի Հայաստանի շահերը։
▫️Հայաստանը տրամադրված է տարածաշրջանի տնտեսական գրավչության բարձրացմանը և վերահաստատում է Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման պատրաստակամությունը:
▫️Երկու նախարարների հանդիպմանը քննարկվել է նաև հյուպատոսական ներկայության ընդլայնումը, մասնավորապես Սյունիքի մարզում: Անդրադարձ է եղել Երևանում Ռուսաստանի դեսպանությանը կից դպրոցի կառուցմանը։
▫️Կողմերը պայմանավորվել են պատրաստել երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների երկամյա ծրագիր։
🇷🇺 ՌԴ արտգործնախարարը նշել է․
▫️Մոսկվայի և Երևանի շփման դադարը հաղթահարված է. բանակցությունները կայացան երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությամբ և բավականին հագեցած էին։
▫️Մոսկվայի և Երևանի առևտրատնտեսական հարաբերությունները վերելք են ապրում։
▫️Առևտրաշրջանառությունը հասնում է ռեկորդային թվերի՝ անցած տարվա ընթացքում գրեթե 12 մլրդ դոլարի
▫️Հայ–ադրբեջանական հակամարտության մեջ Ռուսաստանը որևէ մեկի կողմից չէ ու շահագրգռված է երկու երկրների հարաբերությունների կարգավորմամբ։
▫️Մոսկվան արդիական է համարում Փաշինյանի, Պուտինի և Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի լույսի ներքո։
(Լրացված)
📷Բանակցություններին նախորդած հանդիպումից լուսանկարը սոցցանցում հրապարակել Է Մարիա Զախարովան։
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Leave a Reply