Հայաստանի պետական պարտքի սպասարկման բեռը վերջին տարիներին աճել է մտահոգիչ տեմպերով։ Եթե 2011 թվականին պետական բյուջեի մոտ 5%-ն էր ուղղվում պարտքերի սպասարկմանը, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է ավելի քան 12%-ի։ Սա նշանակում է, որ պետության յուրաքանչյուր ութերորդ դրամը ծախսվում է ոչ թե զարգացման, այլ նախկինում վերցված պարտքերի մարման և տոկոսների վճարման վրա։
Պարտքի սպասարկման նման աճը վտանգավոր է, որովհետև այդ գումարները այլևս չեն կարող ուղղվել բանակի հզորացմանը, կրթության բարելավմանը, առողջապահությանը կամ ենթակառուցվածքների զարգացմանը։ Այլ կերպ ասած՝ պետության ֆինանսական ռեսուրսների զգալի մասը «սառեցվում» է անցյալի պարտավորությունների մեջ՝ սահմանափակելով վաղվա զարգացման հնարավորությունները։
Եթե այս միտումը շարունակվի, ապա առաջիկա տարիներին երկիրը կանգնելու է ընտրության առաջ՝ կամ նոր պարտք վերցնել հինը սպասարկելու համար, կամ կրճատել պետական ծախսերը կենսական ոլորտներում։ Իսկ երբ պետությունը սկսում է ապրել այդ տրամաբանությամբ, դա արդեն ոչ թե զարգացման, այլ ֆինանսական կախվածության ճանապարհ է։
Տիգրան Գալստյան

Թողնել պատասխան