🇦🇲🇦🇿 Քաղհասարակության ներկայացուցիչները Ադրբեջանում խոսել են գերիների և պահվող անձանց խնդրի մասին:
🔸 «Հերթական անգամ շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել, և պիտի այս հարցերը լուծվեն, որ ավելի երաշխավորված լինի պրոցեսի առաջընթացը:
🔸 Բարձրացրել ենք նաև անհայտ կորածների խնդիրը: Հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողվի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը:
Գաբալայում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Թողնել պատասխան