⚖️ 6 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
🗣 Այս մասին Factor TV-ին հայտնել են ՔԿ-ից։
📌 «Հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Վերջինիս վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում»,- հայտնել են ՔԿ-ից:
Շիրակի մարզում ավտովթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառական ապարատին (ինտուբացված):
Թողնել պատասխան