❌ Գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը չի քննարկվի ԱԺ լիագումար նիստում:
🗳 Այն օրակարգում ներառելու հարցին կողմ էր 3, դեմ՝ 57 պատգամավոր:
🔸 Թե՛ գլխադասային հանձնաժողովը, թե՛ Կառավարությունը բացասական եզրակացություն էին տվել նախագծին: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը քվեարկությունից առաջ հայտնեց, որ դեմ են քվեարկելու:
💬 Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանն էլ քվեարկությունից հետո հայտնեց, որ առաջիկայում քննարկումները շարունակվելու են, և վստահություն հայտեց, որ մեխանիզմներ կներդրվեն, որ «ծառայությունից խուսափելը չլինի հեշտ և չլինեն այսօր գործող օրինական մեխանիզմները»:
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կրկին մերժել է դեռևս անցյալ տարի ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի հեղինակած գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը:
Թողնել պատասխան