Ծանրամարտի ֆեդերացիան պարզաբանում է՝ ինչու են պահանջում դադարեցնել Ծառուկյանի լի…

Ծանրամարտի ֆեդերացիան պարզաբանում է՝ ինչու են պահանջում դադարեցնել Ծառուկյանի լիազորությունները
«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան սույն թվականի ապրիլի 3-ին ծանուցվել է ս.թ. ապրիլի 11-ին նախատեսված ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի և դրա օրակարգի վերաբերյալ։ Հարկ է նշել, որ ՀԱՕԿ-ի կանոնադրությամբ ՀԱՕԿ-ի նախագահը և վերստուգիչ հանձնաժողովի անդամները պաշտոնավարում են չորս տարի։ Վերջին անգամ նախագահի և անդամների ընտրությունը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 9-ին, ինչը նշանակում է, որ վերջիններիս պաշտոնավարումը պետք է ավարտվեր 2025-ի սեպտեմբերի 9-ին և դրանից հետո կայացված բոլոր որոշումները, այդ թվում՝ հրավիրված նիստը չեն կարող համարվել վավեր և իրավաչափ»,- հայտարարել են ֆեդերացիայից:
«Ազատության» երեկվա ռեպորտաժն այս թեմայով👇

«Աբսուրդ է». ով և ինչու է պահանջում դադարեցնել Ծառուկյանի լիազորությունները ՀԱՕԿ նախագահի պաշտոնում

Ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորած ֆեդերացիան պահանջում, որ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնում: Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը հրաժարվում է պատճառների…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով