🇮🇹 Իտալիան որոշել է կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը Մերձավոր Արևելքում։
🗣 «Մենք պետք է շարունակենք աշխատել խաղաղության բանակցությունները առաջ մղելու, իրավիճակը կայունացնելու ջանքերի և Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ, որը կարևոր է մեզ համար, ակնհայտորեն, ոչ միայն վառելիքի, այլև պարարտանյութերի համար», — ասել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։
📌 Իտալիայի և Իսրայելի միջև պաշտպանական համաձայնագիրը, որը ենթադրում է ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիական հետազոտությունների փոխանակում, ստորագրվել է 2003 թվականին և վավերացվել երկու տարի անց։ Այնուհետև այն երկարաձգվել է յուրաքանչյուր հինգ տարին մեկ, իսկ վերջին երկարաձգումը պետք է ավարտվեր 2031 թվականին։ |armenpress.am|

Թողնել պատասխան