2028 թվականին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի Դատախազների միջազգային ասոց…

2028 թվականին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը:
📌 Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ այս որոշումը կայացվել է այսօր՝ Շանհայում ընթացող՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստի ընթացքում՝ Գործադիր կոմիտեի անդամների միաձայն որոշմամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում մասնակցում է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին, որի ընթացքում Աննա Վարդապետյանն ընտրվել է ԴՄԱ վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով