Հայաստանը և Ադրբեջանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացին…

Հայաստանը և Ադրբեջանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։

«Հայաստանն ու Ադրբեջանը զգալի օգնություն են ցուցաբերել մեր հայրենակիցներին Իրանից տարհանելու գործում։ Այսպես, Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան նախնական խնդրանքով Բաքուն ռուսաստանցիներին թույլ է տվել օգտվել Աստարայի սահմանային անցակետից, որը 2020 թվականից փակ էր անհատական անցման համար», — նշել է դիվանագետը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով