ԱՄՆ-ն կարող է մեկ ժամում ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքները, բայց չի ցանկանում դիմել նման միջոցների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Թրամփը նշել է, որ եթե Իրանը միջուկային զենք ունենա, ապա շատ երկար չի կարող գոյատևել, որովհետև ԱՄՆ-ն կհարվածի նրան։
Թրամփը նշել է, որ եթե Իրանը միջուկային զենք ունենա, ապա շատ երկար չի կարող գոյատևել, որովհետև ԱՄՆ-ն կհարվածի նրան։
«Օրինակ, մենք կարող ենք մեկ ժամում ոչնչացնել նրանց բոլոր կամուրջները, մեկ ժամում ոչնչացնել նրանց բոլոր էլեկտրակայանները։ Բայց մենք չենք ուզում դա անել, որովհետև մի օր անհրաժեշտ է լինելու վերակառուցել դրանք։ Կամուրջը վերականգնելու համար 10 տարի է անհրաժեշտ. նույնիսկ եթե դու Թրամփն ես, դա երկար է տևում։ Էլեկտրակայանների դեպքում նույն պատկերն է։ Տեսնենք, թե ինչ կլինի», — ասել է Թրամփը։
Թողնել պատասխան