Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, …

🛬 Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։
📌 Այս մասին հայտնում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ նշելով, որ որոշումը կայացվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից՝ hաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ը ՀՀ-ում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին։
‼️ Այս տարվա մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային․ աշխատանքային կլինի ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը։ ՀՀ կառավարությունը հաստատեց համապատասխան որոշման նախագիծը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով