Ընտրական օրենսգիրքը սահմանում է ընտրություններից մեկ ամիս առաջ սկսվող գործընթացի կանոնները՝ պաշտոնական ընտրարշավի վերաբերյալ։ Սակայն ընտրությունների հաջորդ օրվանից սկսած յուրաքանչյուր կուսակցություն և քաղաքական գործիչ կարող է իր գործունեությունն իրականացնել ընտրարշավային տրամաբանության շրջանակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ կուսակցության նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյոք ՔՊ-ն չի ապահովում մրցակցային միջավայր։
«Այսինքն՝ ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 8-ից սկսած, հնարավոր է իրականացնել ընտրարշավ՝ արդեն հաջորդ ընտրությունների համար։ Օրենքը սահմանում է միայն հավասար պայմաններ բուն քարոզչության ընթացքում, որպեսզի մեծ ուժերը ունենան նույնքան սահմանափակ ռեսուրսների հնարավորություն, որքան փոքրերը։ Դուք առնվազն ազնիվ չեք այդ պնդման մեջ. այսօր քաղաքական դաշտում կա մեկ այլ ուժ, որը Քաղաքացիական պայմանագրից ավելի շատ գործիքներ է կիրառում՝ թե՛ քաղաքական, թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական ռեսուրսների առումով, սակայն դրա մասին չեք խոսում»,- ասաց Հարությունյանը։

Թողնել պատասխան