Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության 152-ր…

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպում ունեցա նաև Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ»,-գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի և Վրաստանի խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլիի հետ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով