Գաղտնալսումներից որոշակի հատվածներ մոնտաժված են, հրապարակման միակ նպատակն այն է…

📣 Գաղտնալսումներից որոշակի հատվածներ մոնտաժված են, հրապարակման միակ նպատակն այն է, որ քաղաքական հարված հասցնեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Այս մասին ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված իրավաբան Արթուր Դանիելյանը։
🗣 «Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս իրենց վախերով առաջնորդվելու գործելաոճը։ Իրենց թուլության մասին է խոսում այն, որ առաջին հերթին թիրախավորել են կանանց»,- հավելել է նա։ |aravot.am|
📣 Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է՝ երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից և համակիրներից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով