Վերջին շրջանում որոշակի վերահսկողական փոփոխություններից հետո հանրային տրանսպորտո…

Վերջին շրջանում որոշակի վերահսկողական փոփոխություններից հետո հանրային տրանսպորտում օրական միջինում հավաքագրվող 37 միլիոն դրամը, որն ուղղվում է տրանսպորտի սպասարկմանը, նոր տրանսպորտի ձեռքբերմանը և համապատասխան այլ խնդիրների լուծմանը, դարձել է մոտ 65 միլիոն դրամ։
«Արմենպրես»-ի՝ հանրային տրանսպորտում ուղեվարձերի չվճարման խնդրի ու դրա վերահսկողության վերաբերյալ հարցին ի պատասխան, այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Իրականում, վերջին շրջանում որոշակի վերահսկողական փոփոխություններից հետո մենք արձանագրում ենք, որ հանրային տրանսպորտում օրական միջինում հավաքագրվող 37 միլիոն դրամը, որն ուղղվում է մեր հանրային տրանսպորտի սպասարկմանը, նոր տրանսպորտի ձեռքբերմանը և տրանսպորտի հետ կապված այլ խնդիրների լուծմանը, դարձել է մոտ 65 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ մենք որոշակի խնդիր ունեինք այդտեղ, որի մասին գիտեինք և որոշակի հանդուրժողականություն ցուցաբերում էինք, քանի որ համակարգը նոր էր ներդրված։ Դեռևս ունենք տեխնիկական խնդիրներ և հարցեր, բայց գալու էր այն օրը, որ վերահսկողական մեխանիզմների և խստացման միջոցով մենք այդ հավաքագրումն իրականացնելու ենք, և հիմա տեսնում ենք հենց այդ պրոցեսը»,-ասաց Ավինյանը՝ շնորհակալություն հայտնելով իրենց պայմանագրային պարտականությունները իրականացնող բոլոր աշխատակիցներին, վարորդներին, ինչպես նաև նրանց աջակցող ուղևորներին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Օրական 65 մլն դրամ. Ավինյանը խոսել է տրանսպորտում հավաքագրված ուղեվարձի աճի մասին

Օրական 65 մլն դրամ. Ավինյանը խոսել է տրանսպորտում հավաքագրված ուղեվարձի աճի մասին:
#news #armenia #municipal #armenia #bus
ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով