ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 40 մլն 40 հազար դրամ կհատկացվի ԱԳՆ-ին։ Որոշ…

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 40 մլն 40 հազար դրամ կհատկացվի ԱԳՆ-ին։ Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։
🇪🇺 Գումարն անհրաժեշտ է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակներում հեռահաղորդակցության միջոցներ և սարքավորումներ ձեռք բերելու համար։
📌 Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ որոշվել է գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ անհրաժեշտ սարքերը պետք է մատակարարվեն մինչև 2026թ. ապրիլի 20-ը։ |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով