Արժույթի միջազգային հիմնադրամը և Հայաստանը համաձայնության են եկել եռամյա «Պահուս…

Արժույթի միջազգային հիմնադրամը և Հայաստանը համաձայնության են եկել եռամյա «Պահուստային համաձայնագրի» առաջին ստուգման արդյունքների շուրջ, որը Հայաստանը շարունակում է դիտարկել որպես կանխարգելիչ գործիք՝ միտված մակրոտնտեսական կայունության պահպանմանը և կայուն տնտեսական աճի ապահովմանը։
Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից, նշելով, որ ԱՄՀ-ն առաջնահերթ է համարում Հայաստանում մակրոտնտեսական կայունության պահպանումը՝ խելամիտ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համադրության միջոցով։
Միաժամանակ ԱՄՀ-ն ընդգծում է ֆինանսական հատվածի զգոն վերահսկողության, կարգավորման և վերահսկողության շրջանակների շարունակական ամրապնդման, ինչպես նաև արտաքին անորոշություններից բխող փոփոխվող ռիսկերին արձագանքելու պատրաստվածության կարևորությունը։ Այս ջանքերը նպատակ ունեն աջակցել կայուն տնտեսական աճին՝ միաժամանակ ամրապնդելով դիմակայունությունը՝ գնաճային ճնշումների, համաշխարհային ֆինանսական պայմանների խստացման և տարածաշրջանային աշխարհաքաղաքական ցնցումների նկատմամբ։
Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ Գործադիր խորհրդի հաստատմանը, որի արդյունքում Հայաստանին հասանելի կդառնա լրացուցիչ շուրջ 25.3 մլն ԱՄՆ դոլար։
Ծրագրի շրջանակում կշարունակվեն բարեփոխումները՝ միտված տնտեսական կայունության ամրապնդմանը և երկարաժամկետ աճի խթանմանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով