Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ վառելիքի համաշխարհային գները կարող են կայունանալ միայն այն դեպքում, եթե դադարեցվեն իրանական նավթի արտահանման վրա տնտեսական և ռազմական ճնշումները։
«Ընտրությունը հստակ է՝ կամ ազատ նավթի շուկա բոլորի համար, կամ բոլորի համար զգալի ծախսերի ռիսկ։ Վառելիքի համաշխարհային գների կայունությունը կախված է Իրանի և նրա դաշնակիցների վրա տնտեսական և ռազմական ճնշման երաշխավորված ու երկարաժամկետ դադարեցումից», — «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Արեֆը X-ում։
Թողնել պատասխան