Վերջին երկու շաբաթներին՝ ապրիլի 6-19-ը ընկած ժամանակահատվածում, հանրային տրանսպո…

Վերջին երկու շաբաթներին՝ ապրիլի 6-19-ը ընկած ժամանակահատվածում, հանրային տրանսպորտում ուղեվարձերի վավերացումները կազմել են 5 մլն 997 հազար 277, որը նախորդող երկու շաբաթվա 4 մլն 657 հազար 751-ի համեմատ աճել է 29,9 տոկոսով։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ հավելելով, որ ցուցանիշների աճը պայմանավորված է հանրային տրանսպորտում իրականացված վերահսկողական միջոցառումներով։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում հավելյալ հավաքագրվել է 235 միլիոն դրամ գումար՝ նախորդած երկու շաբաթների համեմատ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով