Մազաթափությունը լայն տարածում ունեցող խնդիր է, որը կարող է առաջանալ տարբեր պատճա…

Մազաթափությունը լայն տարածում ունեցող խնդիր է, որը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ սկսած սթրեսից մինչև հորմոնալ խանգարումներ և գենետիկ գործոններ։
Թեմայի շուրջ, պատճառների, բուժման մեթոդների և ճիշտ խնամքի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում զրուցել ենք մաշկաբան Լուսինե Մեժլումյանի հետ։
Մազաթափության պատճառների մասին խոսելիս մասնագետը նախ ընդգծեց, որ մազերի աճը ցիկլային գործընթաց է, որն ունի աճման, հանգստի և թափման փուլեր։
Նրա խոսքով՝ օրական որոշ քանակությամբ մազերի կորուստը բնական է, սակայն եթե այդ քանակը զգալիորեն ավելանում է, արդեն խոսքը մազաթափության մասին է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով