Նուբարաշենի աղբավայրի տարածքում ապրիլի 18-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևա…

🔥 Նուբարաշենի աղբավայրի տարածքում ապրիլի 18-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 անձ հոսպիտալացվել է: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով։
📌 Պայթյունը տեղի է ունեցել աղբավայրում գտնվող սանհանգույցի կոյուղագծում բիոգազի կուտակման հետևանքով այն բանից հետո, երբ տնօրենը վառել է սանհանգույցի էլեկտրալամպը։ Այս մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
⚖️ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)»,- 1lurer.am-ին հայտնել են ՔԿ-ից:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով