Հարգելի՛ ընթերցողներ,վերջին շրջանում հայկական տելեգրամյան տիրույթի մի շարք լրա…

‼️ Հարգելի՛ ընթերցողներ,
վերջին շրջանում հայկական տելեգրամյան տիրույթի մի շարք լրատվական ալիքներում, այդ թվում՝ «Հետքի» էջում, նկատվում են Telegram-ի կողմից ավտոմատ տեղադրվող գովազդներ (այդ թվում՝ քաղաքական բովանդակությամբ)։
📌 Ցանկանում ենք հստակեցնել, որ այդ հրապարակումները որևէ կապ չունեն մեր խմբագրական քաղաքականության հետ և չեն տեղադրվում մեր կողմից։ Telegram-ի գործիքակազմը թույլ չի տալիս ալիքի ադմինիստրացիային կառավարել և հեռացնել այդ գովազդները։
🔻 Խնդրում ենք ուշադիր լինել․ «Հետքի» հեղինակած կամ տեղադրած բովանդակությունը չի պարունակում Ad կամ Sponsored նշանները։
Մեր կողմից հրապարակվող գովազդային նյութերում միշտ հստակ նշվում է՝ #վճարովիբովանդակություն։
Շնորհակալություն մեզ հետևելու համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով