Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Հովսեփ Էմինի…

🔻🚙 Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Հովսեփ Էմինի փողոցում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի:
«Երթևեկության մասնակիցներին հորդորում ենք Հ.Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ երթևեկթությունը շարունակելու համար նշված հատվածում կատարել աջ շրջադարձ դեպի Այգեկցու փողոց, այնուհետև Վաղարշյան փողոցով շարունակել երթևեկությունը դեպի Դավթաշենի կամուրջ: Միաժամանակ Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց տանող ճանապարահատվածում կանգառը կարգելվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով