Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպ…

🥈 Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
🇬🇪 Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայից հայտնում են, որ Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող առաջնության 55 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Գրիգորյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 88 կգ և 91 կգ՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:
🏋️‍♀️ Հրում վարժության ժամանակ մեր մարզուհին հաջորդաբար բարձրացրեց 115 կգ և 119 կգ կշիռները՝ այս ձևում նվաճելով փոքր բրոնզե մեդալ:
🏆 Երկամարտի 210 կգ ընդհանուր արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն և արժանացավ արծաթե մեդալի:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով