Ավարտվել է Ալեն Սիմոնյանի և Միքայել Մարգարյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հա…

⚖️ Ավարտվել է Ալեն Սիմոնյանի և Միքայել Մարգարյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը:
🔻 «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Մ.-ն իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել:
🔻 Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը»,- հայտնել են ՔԿ-ից:
Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Միքայել Մարգարյանի մասնակցությամբ այսօր միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանի մոտակայքում, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով